Իրանցի գիտնականներն արտադրել են ռադիոդեղամիջոց՝ քաղցկեղի բուժման համար

15:07 • 20.12.22

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության հետազոտական կենտրոնը ռադիոդեղամիջոց է արտադրել, որն օգտագործվում է քաղցկեղային ուռուցքների բուժման համար, հայտնում է tasnimnews.com-ը:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության Միջուկային գիտության և տեխնոլոգիաների հետազոտական կենտրոնի գիտնականները մշակել են ռենիում-188-ի վրա հիմնված ռադիոդեղամիջոց՝ նեյրոէնդոկրին ուռուցքների բուժման համար: Ռադիոակտիվ իզոտոպներ պարունակող նոր դեղամիջոցը, որը կոչվում է 188Re-TOC, ճանաչվել է որպես խոստումնալից ռադիոդեղամիջոց՝ նեյրոէնդոկրին ուռուցքների ախտորոշման և բուժման համար:

Դեղագործական արդյունաբերության իրանցի փորձագետները վերջին տարիներին մեծ հաջողություններ են գրանցել հիվանդությունների լայն շրջանակ բուժելու համար օգտագործվող դեղամիջոցներ արտադրելու գործում:



Իրանցի գիտնականներն արտադրել են ռադիոդեղամիջոց՝ քաղցկեղի բուժման համար