Բեզրուկովը նոր «չելենջ» է սկսել՝ նվիրված «Բրիգադա» սերիալի թողարկման 20-ամյակին
Դերասան Սերգեյ Բեզրուկովը նոր «չելենջ» է սկսել՝ նվիրված «Բրիգադա» սերիալի թողարկման 20-ամյակին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Բեզրուկովը «չելենջը» սկսել է VK Clips-ում։ Դերասանը սոցցանցի օգտատերերին առաջարկել է ներկայանալ իր մարմնավորած հերոսի՝ Սաշա Բելիի կերպարում։ Հաղթողները կստանան մրցանակներ VK-ի և անձնական շնորհավորանքներ դերասանի կողմից։ Հաղթողներին կընտրի ինքը՝ Բեզրուկովը։
Մասնակցության համար պետք է հարթակում տեղադրել տեսանյութ #Бригада2022 հեշթեգով։ Տեսանյութում կարելի է օգտագործել մեջբերումներ, երաժշտություն և հագուստներ հայտնի սերիալից։










