ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն արգելել է իրեն պատկանող որևէ սարքում օգտագործել TikTok-ը

16:37 • 28.12.22

Չինական հանրահայտ TikTok հավելվածն արգելվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից կառավարվող բոլոր սարքերում, հայտնում է Reuters-ը՝ հիշեցնելով, որ շուտով ուժի մեջ կմտնի օրենքը, որն արգելում է այս հավելվածի կիրառումն ԱՄՆ կառավարության սարքերում: 

Հավելվածը, անվտանգության մի շարք խնդիրների պատճառով, «համարվում է բարձր ռիսկային և պետք է ջնջվի պալատի կողմից կառավարվող բոլոր սարքերից», ասել է Ներկայացուցիչների պալատի գլխավոր վարչական տնօրենը բոլոր օրենսդիրներին և աշխատակազմին ուղարկված հաղորդագրության մեջ:

Անցյալ շաբաթվա դրությամբ ԱՄՆ 19 նահանգ առնվազն մասամբ արգելափակել է չինական հավելվածըի կիրառումը պետական կառավարվող սարքերում՝ մտավախություն ունենալով, որ Չինաստանի կառավարությունը կարող է օգտագործել հավելվածը՝ ամերիկացիներին հետևելու և բովանդակությունը գրաքննելու համար:





ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն արգելել է իրեն պատկանող որևէ սարքում օգտագործել TikTok-ը