Կյանքից հեռացել է աշխարհի ամենահայտնի դիզայներներից մեկը` Վիվյեն Վեսթվուդը

10:38 • 30.12.22

Լոնդոնում մահացել է աշխարհի ամենահայտնի դիզայներներից մեկը` Վիվյեն Վեսթվուդը, որն օգնել է պանկ նորաձևությունը ներմուծել կոմերցիոն մշակույթ, գրում է BBC-ն՝ մանրամասնելով, որ դիզայները 81 տարեկան էր:

Նրա ամուսին և գործընկեր Անդրեաս Քրոնթալերն ասել է, որ «Վիվյենը կմնա իր սրտում»:

«Մենք աշխատեցինք մինչև վերջ, և նա ինձ թողեց այնքան շատ բան, որ պետք է շարունակեմ»,- նշել է Քրոնթալերը:

Ուեսթվուդը հայտնի է դարձել 1970-ականներին և եղել է պանկ էսթետիկայի ստեղծողներից մեկը: Նրա ընկերը Մալքոլմ Մաքլարենն էր՝ ամենահայտնի պանկ խմբի՝ Sex Pistols-ի մենեջերը, որի երաժիշտները տեսախցիկների առաջ հայտնվում էին Ուեսթվուդի հագուստով։

Ավելի ուշ Վեսթվուդին հաջողվեց ստեղծել թանկարժեք հագուստ արտադրող համաշխարհային բրենդ։ Նա համարվում է 20-րդ դարի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկը։

Նա հայտնի էր որպես ակտիվիստ, և հաճախ էր քաղաքական հայտարարություններ անում և մասնակցում ցույցերին, այդ թվում՝ ի պաշտպանություն Ջուլիան Ասանժի կամ ընդդեմ օդի աղտոտվածության:

2006 թվականին նա թագուհի Եղիզաբեթ Երկրորդից ստացել է տիկնոջ կոչում՝ նորաձևության զարգացման գործում ունեցած ավանդի համար։Famed fashion designer Dame Vivienne (pictured) died peacefully surrounded by family at her home in ClaphamVivenne Westwood walks the runway at the Vivenne Westwood show during the London Fashion Week Men's June 2017 collections
The last photo the fashion designer shared on social media - posted on Instagram at the end of NovemberWestwood and Jerry Hall (right) pictured together at the Dorchester Club in London in 2000Westwood pictured at the Paris Fashion Week with Tracey Emin in 2000Westwood walks the runway during the Vivienne Westwood show as part of the Paris Fashion Week in March 2014Westwood pictured attending the Vivenne Westwood SS18 show during the London Fashion Week in 2017Westwood (C) and her 'Fash Mob' prior to the Vivienne Westwood Red Label show during London Fashion Week in 2015





Կյանքից հեռացել է աշխարհի ամենահայտնի դիզայներներից մեկը` Վիվյեն Վեսթվուդը