Microsoft-ը հունվարի 10-ից կդադարեցնի Windows 8.1-ի աջակցությունը

15:02 • 09.01.23

Microsoft ընկերությունը 2023 թվականի հունվարի 10-ից կդադարեցնի Windows 8.1 օպերացիոն համակարգի աջակցությունը: Սա նշանակում է, որ այսուհետ համակարգի թարմացումները կդադարեցվեն, և տեխնիկական աջակցություն այլևս չի տրամադրվի, գրում է kommersant.ru-ն:

Microsoft-ը զգուշացնում է, որ հունվարի 10-ից հետո Windows 8.1-ով գործող համակարգիչները կդառնան ավելի խոցելի հարձակումների նկատմամբ և օգտատերերին առաջարկել է թարմացնել՝ ներբեռնելով Windows 11:

Windows 8.1-ը թողարկվել է 2013 թվականին և եղել է Microsoft-ի ամենաքննադատված օպերացիոն համակարգերից մեկը. օգտատերերը դժգոհում էին անհարմարությունից և դանդաղ աշխատանքից: Երկու տարի անց թողարկվել է Windows 10-ը՝ դառնալով Microsoft-ի ամենահաջող արտադրանքներից մեկը. մինչև 2020 թվականի մարտը այն ներբեռնվել է ավելի քան 1 միլիարդ համակարգչում: 


Microsoft-ը հունվարի 10-ից կդադարեցնի Windows 8.1-ի աջակցությունը