Հայտնի են «Ոսկե գլոբուս 2023»-ի հաղթողները (լուսանկարներ)

10:55 • 11.01.23

Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե գլոբուս» 80-րդ մրցանակաբաշխությունը։ Միջոցառման գլխավոր հաղթողներն էին ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, դերասանուհի Քեյթ Բլանշեթը և դերասան Օսթին Բաթլերը, գրում է BBC-ն:

Սփիլբերգն արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին` «Ֆաբելմանները» ֆիլմի համար, որում հայտնի հոլիվուդյան ռեժիսորը մասամբ նկարագրել է իր երիտասարդությունը: Ֆիլմը հաղթել է նաև «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։

Стивен Спилберг получил два приза за автобиографический фильм

Քեյթ Բլանշեթը «Ոսկե գլոբուս» է ստացել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Թառ» ֆիլմի համար. նա մարմնավորել է Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժորին։ Դերասանուհին չի մասնակցել արարողությանը, քանի որ այժմ նկարահանվում է Մեծ Բրիտանիայում։

Օսթին Բաթլերն արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակին` «Էլվիս» ֆիլմի համար, որը հայտնի երգիչ Էլվիս Փրեսլիի մասին կենսագրական կինոնկար է: Դրա ռեժիսորն է Բազ Լուրմանը:

Остин Батлер

Իռլանդացի դերասան Քոլին Ֆարելը հաղթել է «Կատակերգության/մյուզիքլի լավագույն դերասան» անվանակարգում՝ «Ինիշերինի բանշերը» տրագիկոմեդիայի համար: Այս կինոժապավենը լավագույնն է ճանաչվել նաև «Լավագույն կատակերգություն/մյուզիքլ» անվանակարգում. «Ոսկե գլոբուս» է ստացել  նաև դրա սցենարիստ Մարտին Մակդոնահը։

Заезды фильма "Банши Инишерина": Колин Фарелл, Брэндан Глисон и Барри Кеоган

Միշել Յեոն պարգևատրվել է որպես կատակերգության/մյուզիքլի լավագույն դերասանուհի՝ «Ամեն ինչ ամենուր, բոլորը միանգամից» գիտաֆանտաստիկ կատակերգության համար, որը պատմում է զուգահեռ տիեզերքներում կյանքի մասին։

Мишель Йео

«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում հաղթել է Գիլերմո դել Տորոյի «Պինոկիո»-ն:

«Վիշապի տունը»՝ «Գահերի խաղի» պրիքվելը, ճանաչվել է լավագույն հեռուստասերիալ:

Այս տարվա արարողությունն առաջինն էր կորոնավիրուսի համավարակի պատճառով ներդրված կարանտինային միջոցառումների վերացումից հետո։ Դրան մասնակցել են բազմաթիվ աստղեր, այդ թվում՝ երգչուհի Ռիհաննան, դերասաններ Բրեդ Փիթն ու Մարգո Ռոբին։









Հայտնի են «Ոսկե գլոբուս 2023»-ի հաղթողները (լուսանկարներ)