Վիեննան չեղարկում է «Պուտինի դաշնակահարին». Slipped Disc-ը հայտնել է Ավստրիայի մայրաքաղաքում Մացուևի համերգի չեղարկման մասին

16:39 • 24.01.23

Ավստրիայի մայրաքաղաքում չեղյալ է հայտարարվել ռուսաստանցի ականավոր վիրտուոզ դաշնակահար Դենիս Մացուևի համերգը, հայտնում է Slipped Disc դասական երաժշտության կայքը՝ վկայակոչելով Konzerthaus համերգասրահի որոշումը։

Լուրը վերնագրված է այսպես.«Վիեննան չեղարկում է Պուտինի դաշնակահարին»։

Կազմակերպիչները հայտնում են, որ Մացուևի փոխարեն հանդես կգա ֆրանսիացի դաշնակահար Ալեքսանդր Կանտորովը, որը նախկինում քննադատել էր Ուկրաինայում պատերազմը և կազմակերպել էր բարեգործական համերգներ՝ ի պաշտպանություն Ուկրաինայի։

Ինչպես գրում է gazeta.ru-ն, Konzerthaus-ի պաշտոնական կայքում համերգասրահի ներկայացուցիչները հայտարարել են, որ բեմը չեն տրամադրի այն արտիստներին, որոնք համերաշխ են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կամ «աջակցում են Ռուսաստանի իշխանություններին»:

Ինչպես գրում է kulturomania.ru-ն, Մացուևը բազմիցս աջակցություն է հայտնել Ռուսաստանի իշխանություններին և Վլադիմիր Պուտինին։ Սակայն երաժիշտը հրապարակայնորեն չի արտահայտել իր վերաբերմունքը Ուկրաինայում հատուկ գործողության վերաբերյալ։

 

Վիեննան չեղարկում է «Պուտինի դաշնակահարին». Slipped Disc-ը հայտնել է Ավստրիայի մայրաքաղաքում Մացուևի համերգի չեղարկման մասին