«Ռոսկոսմոս»-ը ցույց է տվել Անտարկտիդայում՝ Լոնդոնի մեծության պոկված հսկա սառցաբեկորը (լուսանկար)

20:20 • 26.01.23

Ռուսական «Մետեոր-Մ» արբանյակը տիեզերքից ֆիքսել է ահռելի սառցաբեկորը, որը պոկվել է Բրանտ սառցադաշտից: Այս մասին ասվում է «Ռոսկոսմոս»-ի հաղորդագրության մեջ։

Խոսքը 1550 քառակուսի կիլոմետր մակերեսով Ա-74 այսբերգի մասին է. սառցադաշտից պոկվելու վայրում սառույցի հաստությունը 150 մետր է, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի անտարկտիկական ծառայությունը հայտնել էր, որ Լոնդոնի չափերի սառցաբեկորը պոկվել է Բրանտ սառցադաշտից:




«Ռոսկոսմոս»-ը ցույց է տվել Անտարկտիդայում՝ Լոնդոնի մեծության պոկված հսկա սառցաբեկորը (լուսանկար)