Apple-ի զուտ շահույթն առաջին եռամսյակում նվազել է 13,4%-ով. iPhone-ի վաճառքը նվազել է 8,1%-ով
Ամերիկյան Apple ընկերության զուտ շահույթը 2022-2023 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում նվազել է 13,4%-ով և կազմել 29,998 մլրդ դոլար, ասվում է հաշվետվության մեջ։
Ընկերության եկամուտը նվազել է 5,5%-ով և կազմել 117,2 մլրդ դոլար, ինչը ավելի ցածր է, քան կանխատեսված ցուցանիշը, որը կազմում էր 121,88 մլրդ դոլար։
Apple-ի մեկ արժեթղթի նվազեցված շահույթը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1,88 դոլար՝ նախորդ տարվա 2,1 դոլարի համեմատ: Այս ցուցանիշը ևս ցածր էր կանխատեսված տվյալների համեմատ (1,94 դոլար մեկ արժեթղթի համար):
iPhone-ի վաճառքը նվազել է 8,1%-ով՝ հասնելով 65,775 մլրդ դոլարի։ Mac-ի եկամուտը նվազել է 29%-ով և կազմել 7,735 մլրդ դոլար, միաժամանակ iPad-ի վաճառքն աճել է 29%-ով և կազմել 9,396 մլրդ դոլար։










