Volkswagen-ը 2023-ին կներկայացնի Touareg-ի թարմացված տարբերակը (լուսանկարներ)
Գերմանական Volkswagen մեքենաշինական ընկերությունը հայտարարել է Touareg քրոսովերի թարմացված տարբերակի մասին, որը կներկայացվի 2023 թվականի ամռանը, գրում է kommersant.ru-ն։
Գերմանական ավտոարտադրողի խոսքով՝ մոդելը կստանա վերափոխված առջևի և հետևի հատվածներ, IQ.Light HD մատրիցային լուսարձակներ:
Թարմացված Touareg-ը կստանա Innovision Cockpit ինտերիեր՝ 15 դյույմանոց սենսորային մուլտիմեդիա համակարգով, Apple CarPlay-ի և Android Auto-ի միջոցով սմարթֆոնների անլար կապով և ձայնային հրամանների ճանաչման բարելավվածությամբ:
Վերափոխված քրոսովերը շվեդական Լապլանդիայում ավարտական վարորդական թեստեր է անցնում:
Հիշեցնենք, որ Volkswagen Touareg-ի ներկայիս սերունդն արտադրվում է 2018 թվականից։














