ՆԱՍԱ-ի «Ջեյմս Ուեբ» աստղադիտակը ֆիքսել է Պանդորայի կլաստերի ամենամանրակրկիտ պատկերը
ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի գերհզոր «Ջեյմս Ուեբ» աստղադիտակը ֆիքսել է տիեզերքի քիչ ուսումնասիրված տարածքներից մեկը՝ Պանդորայի կլաստերը, որտեղ երեք միաձուլվում է գալակտիկա, գրում է Daily Mail-ը:
Այնտեղ միավորվում է մի քանի զանգվածային գալակտիկա՝ ձևավորելով մեգակլաստեր, որն այնքան մեծ է, որ դրա գրավիտացիան աղավաղում է իր շուրջ տիեզերական ժամանակը:
«Առաջին պլանում այնքան շատ դետալներ կան և այնքան հեռավոր գալակտիկաներ. Ուեբը գերազանցեց մեր սպասելիքները», - մեկնաբանել է աստղագետ Ռեյչել Բեզանսոնը Փիթսբուրգի համալսարանից:
Պանդորայի կլաստերի պատկերը Ուեբի արած չորս լուսանկարը միավորում է մեկ համայնապատկերային պատկերում՝ ցուցադրելով մոտ ինֆրակարմիր լույսի մոտավորապես 50 000 աղբյուր: 










