ՌԴ վաստակավոր արտիստ Գեորգի Մարտիրոսյանի կինը մեկնաբանել է ամուսնու հոսպիտալացման մասին լուրերը

10:18 • 02.03.23

Դերասան, ՌԴ վաստակավոր արտիստ Գեորգի Մարտիրոսյանի կինը՝ Նատալյա Մամոնովան, հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն առ այն, որ ամուսինը տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը. այս մասին հայտնում է gazeta.ru-ն։

«Նա չի հոսպիտալացվել, ոչինչ չի կատարվում։ Սա պլանային ստուգում է։ Երեք օրից նա կվերադառնա», - ասել է Մամոնովան՝ մեկնաբանելով ամուսնու հոսպիտալացման մասին տեղեկությունները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ դերասանի մոտ բորբոքային պրոցեսներ են սկսվել և որ75-ամյա Մարտիրոսյանն այս պահին համալիր ուրոլոգիական հետազոտություն է անցնում։

Դերասանը հանդիսատեսին հայտնի է այնպիսի կինոնախագծերում իր դերերով, ինչպիսիք են «Վորոշիլովյան հրաձիգը», «Ռանետկի», «Վորոնինները», «Կրեմլի կադետները»: 1998թ.-ից Մարտիրոսյանը խաղում է «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնում:

Георгий Мартиросян - биография, личная жизнь актера, фотоГеоргий Мартиросян - биография, новости, личная жизнь, фото, видео -  stuki-druki.comПочему распался брак актеров Мартиросяна и Васильевой

 

ՌԴ վաստակավոր արտիստ Գեորգի Մարտիրոսյանի կինը մեկնաբանել է ամուսնու հոսպիտալացման մասին լուրերը