2022-ին Samsung-ին բաժին է ընկել ծալովի սմարթֆոնների շուկայի ավելի քան 80%-ը
2022 թվականին հարավկորեական Samsung ընկերությունը վաճառել է մոտ 12 միլիոն ճկվող էկրանով ծալովի սմարթֆոն, ինչը կազմում է ծալովի սմարթֆոնների ընդհանուր շուկայի մոտ 85%-ը։ Այս մասին հայտնում է GizmoChina-ը՝ վկայակոչելով վերլուծաբաններ Սթիվեն Քիրնանի և Յոնսուբ Էրիկ Շինի զեկույցը։
Ընդհանուր առմամբ, ըստ փորձագետների, 2022 թվականին շուկա է մատակարարվել 14,2 միլիոն ծալովի սարք։ Բացի Samsung-ից, այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Huawei-ը, Oppo-ն, Vivo-ն, Xiaomi-ն և Honor-ը, առաջնային դիրքեր են զբաղեցնում ճկովող էկրանով սմարթֆոնների ոլորտում:
Վերլուծաբանները կարծում են, որ թեև ծալովի սմարթֆոնների մատակարարումները նվազել են 2022 թվականի չորրորդ եռամսյակում, նման սարքերի շուկան, այնուամենայնիվ, լավ է աշխատել:
Քիրնանը և Շինն ակնկալում են, որ մինչև 2023 թվականը ծալովի սմարթֆոնների մատակարարումները կկրկնապատկվեն՝ հասնելով մինչև 30 միլիոն: Ընդ որում, Samsung-ը, ըստ փորձագետների կանխատեսումների, ապահովելու է նախատեսված ծավալի կեսի մատակարարումը։










