Apple-ը ներկայացրել է iPhone 14-ը և iPhone 14 Plus-ը դեղին գույնով
Ամերիկյան Apple ընկերությունը երեքշաբթի՝ մարտի 7-ին, ներկայացրել է iPhone 14-ը և iPhone 14 Plus-ը դեղին գույնով։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասված է ընկերության հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ։
«Այսօր Apple-ը ներկայացրել է նոր դեղին iPhone 14-ի և iPhone 14 Plus-ի մասին՝ գարնանը շարքին ավելացնելով ավելի շատ գունային տարբերակներ», - ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնել են ընկերությունից, դեղին մոդելները նախնական պատվերի համար հասանելի կլինեն մարտի 10-ից, իսկ վաճառքի կհանվեն մարտի 14-ից։










