Porsche-ն նոր էլեկտրական սպորտքարեր և քրոսովերներ կթողարկի

15:39 • 14.03.23

Գերմանական Porsche մեքենաշինական ընկերությունը պատրաստվում է ընդլայնել էլեկտրական մեքենաների իր տեսականին, որը կներառի տարբեր դասերի մոդելներ, հայտնում է kommersant.ru-ն։

Այսպես, 2023 թվականին կհայտնվի Porsche Macan քրոսովերի էլեկտրական տարբերակը։ Ավելի ուշ՝ 2026 թվականից ոչ շուտ, կթողարկվի Porsche Cayenne-ի էլեկտրական տարբերակը, կստեղծվի նաև էլեկտրական ուժային համակարգով առաջատար քրոսովեր։

Էլեկտրաշարժիչներով Porsche 718 սպորտային մեքենաների ընտանիքի պրեմիերան նախատեսված է 2025 թվականին: Ե՛վ Cayman կուպեն, և՛ Boxster ռոդսթերը կստանան նոր տարբերակը: Միաժամանակ չի հաղորդվում՝ նորույթները կփոխարինեն բենզինային շարժիչներով առկա տարբերակները, թե կլրացնեն դրանք։ 

Porsche-ն նոր էլեկտրական սպորտքարեր և քրոսովերներ կթողարկի