Չարլզ Երրորդը Queen-ի կիթառահար Բրայան Մեյին շնորհել է ասպետի կոչում (լուսանկարներ)

11:16 • 15.03.23

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդը լեգենդար Queen ռոք խմբի կիթառահար և համահիմնադիր Բրայան Մեյին պաշտոնապես շնորհել է ասպետի կոչում։ Արարողությունը տեղի է ունեցել Բուքինգհեմյան պալատում, հայտնում է Daily Mail-ը:

Կոչումը Մեյին շնորհվել է երաժշտության, աստղաֆիզիկայի և վայրի կենդանիների պաշտպանության բնագավառներում ունեցած նվաճումների համար։ Այժմ երաժշտին կդիմեն սըր Բրայան Մեյ:

Երաժշտին ասպետի բակալավրի կոչում շնորհելու որոշման մասին հայտնի էր դարձել 2022 թվականի դեկտեմբերի վերջին։

Բրայան Մեյը ծնվել է 1947 թվականի հուլիսի 19-ին։ Նա ավարտել է Լոնդոնի Կայսերական քոլեջի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, բայց ընդհատել իր գիտական կարիերան՝ երաժշտությամբ զբաղվելու համար։ Մեյը եղել է Queen ռոք խմբի հիմնադիր անդամը։ Նա Save Me հիմնադրամի հիմնադիրն է, որն աշխատում է կենդանիներին դաժանությունից պաշտպանելու համար։

Sir Brian May, musician, songwriter and animal Welfare Advocate, from Windlesham, is made a Knight Bachelor by King Charles III at Buckingham PalaceSir Brian pictured shaking hands with the King, who he was very happy to meetThe honour recognises his services to music and to charity

Չարլզ Երրորդը Queen-ի կիթառահար Բրայան Մեյին շնորհել է ասպետի կոչում (լուսանկարներ)