Sony-ն կարող է 2024-ին թողարկել PlayStation 5 Pro-ն
Ճապոնական Sony ընկերությունը պատրաստվում է 2024 թվականի վերջին թողարկել PlayStation 5 Pro-ն։ Այս մասին հայտնում է ընկերության սպասվելիք նորույթներին քաջատեղյակ Թոմ Հենդերսոնը՝ վկայակոչելով ընկերության իր աղբյուրներին։
Նշվում է, որ Pro-ն կապ չունի PS5-ի նոր տարբերակի հետ. PS5-ի նոր տարբերակը նախատեսվում է թողարկել 2023 թվականի վերջին: Դրա հիմնական տարբերությունը ներկա մոդելներից կլինի անջատվող օպտիկական սկավառակի առկայությունը: Թարմացված կոնսոլը կփոխարինի երկու առկա մոդելներին:
Ինչ վերաբերում է նոր PlayStation 5 Pro-ի տեխնիկական բնութագրին, ապա տեղեկություններ դեռ չկան:










