Երևանում Հենրիկ Մալյանի և Սոս Սարգսյանի անուններով փողոցներ անվանակոչվեցին

12:26 • 15.03.23

Երևանի ավագանու այսօրվա նիստում որոշում կայացվեց Երևանի Արաբկիրի 45-րդ փողոցն անվանակոչել հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի անվամբ, իսկ Երևանի Արաբկիրի 47-րդ փողոցը՝ թատրոնի և կինոյի անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի անվամբ:

Նախագծի քվերակությանը մասնակցեց ավագանու 53 անդամ, որոշումն ընդունվեց միաձայն:

Երևանում Հենրիկ Մալյանի և Սոս Սարգսյանի անուններով փողոցներ անվանակոչվեցին