Արհեստական ​​բանականությունը տասնամյակների ընթացքում ամենակարևոր տեխնոլոգիական առաջընթացն է. Բիլ Գեյթս

21:31 • 22.03.23

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը համարում է, որ արհեստական բանականության (AI) զարգացումը տասնամյակների ընթացքում ամենակարևոր տեխնոլոգիական առաջընթացն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն:

Ըստ աղբյուրի՝ մարտի 21-ին արված գրառման մեջ Գեյթսը այն անվանել է նույնքան հիմնարար, որքան միկրոպրոցեսորի, անհատական համակարգչի, ինտերնետի և բջջային հեռախոսի ստեղծումը:

«Դա կփոխի մարդկանց աշխատելու, սովորելու, ճանապարհորդելու, բուժօգնություն ստանալու և միմյանց հետ շփվելու ձևը», - ասել է նա:

Արհեստական ​​բանականությունը տասնամյակների ընթացքում ամենակարևոր տեխնոլոգիական առաջընթացն է. Բիլ Գեյթս