Բայդենը Ջորջ Քլունիին, Ջենիֆեր Գարներին, Քերի Վաշինգտոնին նշանակել է մշակույթի և արվեստի հանձնաժողովի անդամ, իսկ Լեդի Գագային՝ համանախագահ

11:51 • 14.04.23

Երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան նշանակվել է ԱՄՆ նախագահի մշակույթի և արվեստի հանձնաժողովի համանախագահ։ Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանագրում, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Փաստաթղթում նշվում է, որ Լեդի Գագան (իսկական անունը՝ Ստեֆանի Ջերմանոտա) արժանացել է 13 «Գրեմմի» մրցանակի և հանդիսանում է պատմության մեջ ամենահաջող կոմերցիոն երգչուհիներից մեկը։ Նա նաև ակտիվորեն ներգրավված է բարեգործական աշխատանքներում և հասարակական արշավներում։

Կոմիտեի մեկ այլ համանախագահ է նշանակվել պրոդյուսեր Բրյուս Քոհենը։ Նրանցից երկուսից բացի հանձնաժողովում ընդգրկվել է ևս 22 մարդ, այդ թվում՝ երաժիշտ Ջոն Բատիստան, դերասաններ Ջորջ Քլունին և Թրոյ Կոցուրան, դերասանուհիներ Ջենիֆեր Գարները, Քերի Վաշինգտոնը և Քեթի Մաքգրաթը, սցենարիստ Շոնդա Ռայմսը։

Այս կոմիտեն ստեղծվել է 1982թ.: Այն խորհուրդներ է տալիս Միացյալ Նահանգների նախագահին և մշակույթի ոլորտում ամերիկյան համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին։

Բայդենը Ջորջ Քլունիին, Ջենիֆեր Գարներին, Քերի Վաշինգտոնին նշանակել է մշակույթի և արվեստի հանձնաժողովի անդամ, իսկ Լեդի Գագային՝ համանախագահ