Իսպանացի մարզիկը դուրս է եկել քարանձավից՝ այնտեղ 500 օր միայնակ անցկացնելուց հետո

17:28 • 15.04.23

Իսպանացի էքստրեմալ մարզիկ Բեատրիս Ֆլամինին 500 օր քարանձավում անցկացնելուց հետո, ի վերջո, դուրս է եկել այնտեղից: Այս մասին գրում է Reuters գործակալությունը: 

Ֆլամինին 48 տարեկանում մտել է Գրանադայի քարանձավներից մեկը և այնտեղից դուրս է եկել 50 տարեկանում: Մարզիկն իր ժամանակն անցկացրել է 70 մետր խորությամբ քարանձավում՝ մարզվելով, նկարելով և բրդյա գլխարկներ գործելով: Նա այս ընթացքում կարդացել է 60 գիրք և խմել 1000 լիտր ջուր:  

Այս ամենը մաս է կազմել մի գիտական փորձի, որը մանրամասնորեն վերահսկվել է գիտնականների կողմից: Ֆլամինիին հսկում էին մի խումբ հոգեբաններ, հետազոտողներ, քարանձավաբաններ, բայց այս մասնագետներից ոչ մեկը նրա հետ կապ չի հաստատել: Մասնագետներն այս փորձի միջոցով ուսումնասիրում են սոցիալական մեկուսացման և ծայրահեղ ժամանակավոր ապակողմնորոշման ազդեցությունը մարդկանց ժամանակի զգացողության վրա:

Ֆլամինին քարանձավից դուրս գալուց հետո խոստովանել է, որ դեռ մնացել եմ 2021 թ.-ի նոյեմբերի 21-ում և ոչինչ չգիտի աշխարհի մասին: Նա իր փորձառությունը նկարագրել է որպես «գերազանց, անգերազանցելի»:

 

Իսպանացի մարզիկը դուրս է եկել քարանձավից՝ այնտեղ 500 օր միայնակ անցկացնելուց հետո