Տիեզերագնաց Սուլթան ալ-Նայդին դարձել է բաց տիեզերք դուրս եկած առաջին արաբը

22:11 • 28.04.23

Էմիրաթցի տիեզերագնաց Սուլթան ալ-Նեյադին պաշտոնապես դարձել է առաջին արաբ տիեզերագնացը, որը բաց տիեզերք է դուրս եկել: Այս մասին գրել է english.alarabiya.net-ը։ 

Ժամեր առաջ նա իր զգացողությունների մասին թվիթերյան գրառում է արել՝ ասելով. «Կրելով տիեզերագնացի համազգեստն ու ձեռքիս հպարտորեն կրելով ԱՄԷ-ի դրոշը՝ ես շուտով կկատարեմ արաբական աշխարհի առաջին տիեզերական զբոսանքը: Մաղթե՛ք մեզ հաջողություն»:

Մուհամեդ բին Ռաշիդի անվ․ տիեզերական կենտրոնը հայտնել է, որ Սուլթան ալ-Նայդին նախապես եռամյա պատրաստություն է անցել:

 

Տիեզերագնաց Սուլթան ալ-Նայդին դարձել է բաց տիեզերք դուրս եկած առաջին արաբը