Կյանքից հեռացել է դիզայներ Վյաչեսլավ Զայցևը

11:22 • 01.05.23

85 տարեկանում մահացել է դիզայներ, մոդելավորող, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Զայցևը, հայտնում է vedomosti.ru-ն։

Ապրիլի 30-ի ցերեկը Զայցևը ստամոքսի արյունահոսությամբ տեղափոխվել է Շչելկովոյի հիվանդանոց, որից հետո նա ընդունվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ ժամը 18:00-ի սահմանում մահացել է։

Զայցևի հավաքածուները տարբեր ժամանակներում ցուցադրվել են Փարիզում, Նյու Յորքում, Մյունխենում, Ֆլորենցիայում և Տոկիոյում։ Որպես զգեստների դիզայներ՝ մասնակցել է «Մոսֆիլմ» և Գորկու անվան կինոստուդիաներում ֆիլմերի ստեղծման աշխատանքներին:

Զայցևն նաև զգեստներ է ստեղծել փոփ աստղերի և գեղասահքի չեմպիոնների համար:

2007-ից 2009 թվականներին նա վարել է հանրահայտ Модный приговор հեռուստահաղորդումը Ռուսաստանի Առաջին ալիքում։





Կյանքից հեռացել է դիզայներ Վյաչեսլավ Զայցևը