Ամերիկյան IBM-ը չի վարձի աշխատողների, որոնց կարող է փոխարինել արհեստական բանականությամբ

13:06 • 02.05.23

Ամերիկյան IBM ընկերությունը հայտարարել է դադարեցնում է նոր աշխատակիցների աշխատանքի ընդունման գործընթացը. խոսքն այն աշխատակիցների մասին է, որոնք կարող են փոխարինվել արհեստական բանականությամբ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով կորպորացիայի ղեկավար Արվինդ Կրիշնայի խոսքերին։

Ըստ Կրիշնայի՝ IBM-ն այս պահին ունի բեք օֆիսի շուրջ 26 000 աշխատակից, որոնք  չեն շփվում հաճախորդների հետ։

«Ես տեսնում եմ, թե ինչպես առաջիկա հինգ տարում այդ մարդկանց 30%-ին հեշտությամբ փոխարինելու են արհեստական բանականությունը և ավտոմատացումը»,- ասել է IBM-ի ղեկավարը։

Bloomberg-ի գնահատականներով՝ խոսքը ընկերության 7800 աշխատակցի կրճատման մասին է։

Կրիշնան կարծում է, որ այնպիսի պարզ առաջադրանքները, ինչպիսիք են աշխատակիցներին վկայականներ տրամադրելը կամ մի բաժինից մյուսը տեղափոխումը, լիովին ավտոմատացված կլինեն: Այնուամենայնիվ, կադրերի բաժնի որոշ գործառույթներ, ինչպիսիք են աշխատողների արտադրողականության գնահատումը, առայժմ կմնան մարդու վրա՝ առնվազն առաջիկա տասը տարվա ընթացքում:


Ամերիկյան IBM-ը չի վարձի աշխատողների, որոնց կարող է փոխարինել արհեստական բանականությամբ