«Սևան Ստարտափ Սամմիթ»-ը պետությունից ձեռք է բերել նոր տարածք երկարաժամկետ պայմանագրով
«Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամը և Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ը կնքել են տարածքի վարձակալության երկարաժամկետ պայմանագիր, ըստ որի «Սևան Ստարտափ Սամմիթ» ամենամյա վրանային բիզնես ֆորումի անցկացման համար հատկացվել է նոր տարածք Սևանա լճի ափին՝ Դարանակ գյուղի հարակից ափամերձ հատվածում։
«Ավելի քան մեկ տարի տևած աշխատանքները վերջապես ամփոփեցինք Սևան ազգային պարկի հետ երկարաժամկետ վարձակալության պայմանագրի կնքմամբ։ Այս պայմագիրը իրավմամբ ամուր հիմք է տալիս մեզ գնալ տարածաշրջանի ամենամեծ ստարափ ֆորումի ամենամյա բնույթի վերականգմանը։ Իսկ Սևան Ստարտափ Սամմիթ 2023-ը, ինչպես նախկինում, կանցկացվի հուլիսի ամսվա վերջին՝ հուլիսի 23-29-ը։ Մեր խորհին շնորհակալությունն ենք հայտնում Շրջակա միջավայրի նախարարության և Սևան ազգային պարկի աշխատակիցներին այս դժվարին ճանապարհը մեզ հետ միասին անցնելու համար»,- նշել է Սևան Ստարտափ Սամմիթ նախագծի տնօրեն Վահագն Ռափյանը։
Նոր տարածքում անցկացվող Սևան Ստարտափ Սամմիթը ինչպես նախկինում 7 օրով մեկ հարկի տակ ձեռներեցներ և ներդրողներ աշխարհի տարբեր երկրներից։ Միջոցառման մանրամասները, ինչպես նաև մասնակցության հայտերը և ձևաչափերը հասանելի կլինենառաջիկա օրերի ընթացքում։
Հիշեցնենք, որ Ստարտափ Արմենիա հիմնադրամը 2016 թվականից ի վեր կազմակերպում է Սևան Ստարտափ Սամմիթ ամենամյա նախագիծը։ 2018 թվականին նախագիծը ստացավ միջազգային համբավ և առաջին անգամ անցկացվեց Արաբական Միացյալ Էմիրություններում և այնուհետև Հնդկաստանում՝ Սիսայդ Ստարտափ Սամմիթ անվան ներքո։ Այս տարիների ընթացքում «SSS»-ը հյուրընկալել է ավելի քան 25 000 մասնակից աշխարհի 50 երկրից: Նախագծի մրցանակային ֆոնդը մինչ այժմ կազմել է 350 000 ԱՄՆ դոլար, իսկ միջոցառումների ընթացքում կատարված ներդրումները հասնում են 4 միլիոն ԱՄՆ դոլարի։ Գործունեության 7 տարիների ընթացքում միջոցառումը լուրջ դերակատարում է ունեցել մեր երկրում ստարտափ էկոհամակարգի ձևավորման և զարգացման գործում։ Այն յուրահատուկ դեր ունի Սփյուռքում ստարտափ ոլորտում հաջողված մեր հայրենակիցների և տեղական էկոհամակարգի միջև կապերի ձևավորման և զարգացման գործընթացում։ Վերջին սամմիթը՝ SSSholidays ձևաչափով կայացել է այս տարի փետրվարին՝ Հնդկաստանում։ Միջոցառման մասնակից 3 հայկական ստարտափներ ստացան շուրջ կես միլիոն դոլլարի ներդրում սամմիթին առընթեր գործող Triple-S վենչուրային ֆոնդից։










