Գործարար Սերգեյ Պատվականովը «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամին նվիրել է Novosept հակասեպտիկ նյութ. նվիրատվության ընդհանուր արժեքը՝ 100,000 ԱՄՆ դոլար
«ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամը 2023թ. ապրիլ և մայիս ամիսներին բարեգործական ակցիայի շրջանակում ազգությամբ հայ գործարար Սերգեյ Պատվականովից ստացել է Novosept հակասեպտիկ նյութ: Նվիրատվության ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 100,000 ԱՄՆ դոլար: Այս մասին հաղորդվում է հիմնադրամի պաշտոնական կայքում:
Novosept-ը առանց սպիրտի, հակաբակտերիալ սփրեյը կօգտագործվի Հայաստանի մարզերի բուժհաստատություններում։
«Մեր նպատակն է Հայաստանի մարզերի բնակիչներին ապահովել բարձրորակ հակաբակտերիալ նյութով։ Novosept-ը չի պարունակում ալկոհոլ, անվտանգ է օգտագործման համար և առանձնանում է օգտագործման լայն շրջանակով: Վստահ ենք, որ մեր հակաբակտերիալ սփրեյը օգտակար կլինի Հայաստանի բուժհաստատություններում»,- ասել է Սերգեյ Պատվականովը։










