Էդ Շիրանն արտասվել է՝ իմանալով Thinking Out Loud հիթի գործով դատավճռի մասին

16:14 • 05.05.23

Բրիտանացի երգիչ-երգահան Էդ Շիրանը արտասվել է այն բանից հետո, երբ դատարանը վճռել է, որ նրա Thinking Out Loud հիթային երգը չի կրկնօրինակում ամերիկացի երաժիշտ Մարվին Գեյի Let's Get It On դասական դարձած ստեղծագործությունը: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Երբ Մանհեթենի դաշնային դատարանի երդվյալ ատենակալները 32-ամյա Շիրանին անմեղ են ճանաչել հեղինակային իրավունքի խախտման համար, նա ձեռքերով փակել է դեմքը, ապա գրկել իր փաստաբանին:

Thinking Out Loud-ի համահեղինակ Էմի Ուեյջը մանրամասնել  է, որ ինքը և Շիրանն արտասվել են՝ 100 միլիոն դոլարի դատական գործը շահելուց հետո:

Վճռի հրապարակումից հետո դատարանից դուրս խոսելու ժամանակ Շիրանն ասել է. «Ես պարզապես կիթառով մի տղա եմ, ով սիրում է երաժշտություն գրել, որպեսզի մարդիկ հաճույք ստանան»։

Նախկինում Շիրանը կտրականապես հերքել էր այն պնդումները, թե իր երգում օգտագործել է Գեյի հիթի հիմնական երաժշտական տարրերը: Երգիչն անգամ երդվել էր, որ մեղավոր ճանաչվելու դեպքում կդադարեցնի երաժշտական կարիերան:

 

Էդ Շիրանն արտասվել է՝ իմանալով Thinking Out Loud հիթի գործով դատավճռի մասին