Porsche-ն 75-ամյակը նշել է գունավոր Taycan էլեկտրական մեքենայի ներկայացմամբ (լուսանկարներ)

15:38 • 08.05.23

Գերմանական Porsche մեքենաշինական ընկերությունը  ստեղծման 75-ամյակը նշում է գունավոր Taycan էլեկտրական մեքենայի ներկայացմամբ, հայտնում է motor.ru-ն:

2023 թվականին Porsche-ն նշում է իր 75-ամյակը, և այս առիթով գերմանական ավտոարտադրողն իր երկրպագուների համար պատրաստում է միանգամից մի քանի հատուկ մոդելների պրեմիերա։ Բայց քանի դեռ չի եկել դրանց դեբյուտի ժամանակը, ընկերությունը սահմանափակվում է իր արտադրության որոշ սերիական մոդելների բացառիկ մոդիֆիկացիաների ցուցադրմամբ:

Եվ միշտ չէ, որ խոսքը վաճառքի համար նախատեսված մոդիֆիկացիաների մասին է, երբեմն դրանք պարզապես զուտ շոու մոդելներ են, ինչպես օրինակ՝ էլեկտրական Porsche Taycan-ը՝ ներկայացված Շանհայում:

Քանի որ չինական շուկան Porsche-ի, ինչպես նաև շատ այլ արտադրողների առանցքային շուկաներից մեկն է, զարմանալի չէ, որ մեքենայի պրեմիերան կայացել է հենց Շանհայում։

Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա Porsche Taycan-ը որևէ փոփոխության չի ենթարկվել՝ 761 ձիաուժ հզորությամբ և 1050 Նմ հզորությամբ երկշարժիչ ուժային համակարգ։ 

Այս մեքենան վաճառքի չի հանվի. այն որպես ցուցանմուշ կմնա Շանհայում։

Porsche's Dream in Colour exhibition unveiled at the 2023 Photofairs  Shanghai - Porsche NewsroomPorsche's Dream in Colour exhibition unveiled at the 2023 Photofairs  Shanghai - Porsche NewsroomPorsche Brings Its Dream in Color Exhibit To PHOTOFAIRS Shanghai


Porsche-ն 75-ամյակը նշել է գունավոր Taycan էլեկտրական մեքենայի ներկայացմամբ (լուսանկարներ)