Մակրոնը հանդիպել է Մասկին, նաև խոսել են ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև վեճի առարկա դարձած ծրագրից․ Bloomberg
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը և էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla Inc. գործադիր տնօերն Իլոն Մասկը երկուշաբթի նախագահական պալատում քննարկել են էլեկտրական մեքենաների և էներգետիկայի ոլորտների զարգացման հեռանկարները, այս մասին գրել է երկրի ղեկավարը, փոխանցում է Bloomberg-ը։
«Նրանք նաև քննարկել են Եվրոպայի և Ֆրանսիայի արձագանքն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կանաչ սուբսիդավորման ծրագրին, որը հայտնի է որպես գնաճի նվազեցման օրենք»,- ասել է Մակրոնի օգնականը, որը խնդրել է չհրապարակել իր անունը։
Օրենքը, որը մոտ 369 միլիարդ դոլարի հատկացումներ ու հարկային վարկեր կառաջարկի հաջորդ տասնամյակում Հյուսիսային Ամերիկայում մաքուր էներգիայի ծրագրերի համար, վիճաբանության առարկա է դարձել ԱՄՆ-ի և Եվրամիության միջև:
Բրյուսելը հայտարարել է, որ օրինագծի ասպեկտներն անարդարացիորեն խտրականություն կդնեն եվրոպական ընկերությունների նկատմամբ ու պահանջում են բացառություն եվրոպական ընկերությունների համար: ԵՄ-ն դեռ աշխատում է՝ պարզելու, թե օրենսդրությունը որքանով կազդի դաշինքի տնտեսության վրա:










