Volkswagen-ը ցույց է տվել նոր Touareg-ը (տեսանյութ)

16:47 • 23.05.23

Գերմանական Volkswagen մեքենաշինական ընկերությունը Youtube-ի իր ալիքում հրապարակել է թիզերային տեսանյութ, որը պատկերացում է տալիս, թե ինչ տեսք կունենա թարմացված Touareg քրոսովերը։

Դատելով տեսանյութից՝ թարմացված մոդելը կունենա IQ.Light HD մատրիցային լուսարձակներ՝ համակցված միմյանց հետ։ Մեքենայի հետնամասը կզարդարվի Volkswagen-ի փայլուն տարբերանշանով։ Մի փոքր կփոխվի նաև հետևի լույսերի ձևը:

Նշվում է, որ թարմացված Volkswagen Touareg-ի պրեմիերան կկայանա մայիսի 24-ին։

Volkswagen-ը ցույց է տվել նոր Touareg-ը (տեսանյութ)