Իտալիայում նկարահանումների ժամանակ կյանքից հեռացել է «Թոր» ֆիլմաշարից հայտնի դերասանը

12:28 • 23.05.23

Իտալիայում նկարահանումների ժամանակ մահացել է բրիտանացի դերասան Ռեյ Սթիվենսոնը, որը հայտնի է «Հռոմ» սերիալից և Marvel կինոստուդիայի՝ «Թոր»-ի ֆիլմերից, գրում է la Repubblica-ն։

Շաբաթ օրը Սթիվենսոնն իրեն վատ է զգացել Իսկիա կղզում և տեղափոխվել հիվանդանոց: Երկուշաբթի դերասանի ինքնազգացողությունն ավելի է վատացել: Դերասանը 58 տարեկան էր:

Ջորջ Ռեյմոնդ Սթիվենսոնի դերասանական կարիերան սկսվել է 1990-ականներին։ Նա հայտնի է իր դերերով «Հռոմ» պատմական հեռուստասերիալում (2005-2007), որտեղ մարմնավորել է լեգեոներ Տիտուս Պուլոնին, «Արթուր արքա» (2004), «Պատժիչը. պատերազմի տարածք» (2008) ֆիլմերում։ Սակայն դերասանն առավել հայտնի է Marvel-ի «Թոր»-ի երեք ֆիլմերում իր դերերով։

Ray Stevenson, Thor, Dexter, and RRR Actor, Dead at 58


Իտալիայում նկարահանումների ժամանակ կյանքից հեռացել է «Թոր» ֆիլմաշարից հայտնի դերասանը