Atelier Brabus-ը ներկայացրել է իր ամենահզոր մոդելը (լուսանկարներ)
Atelier Brabus-ը ներկայացրել է իր ամենահզոր մոդելը։ Brabus 930 liftback-ը հիմնված է Mercedes-AMG GT 63 S E-Performance մոդելի վրա, գրում է motor.ru-ն:
Այն ունի հիբրիդային ուժային համակարգ՝ 930 ձիաուժ հզորությամբ և 1550 Նմ ոլորող մոմենտ, ինչը մեքենային թույլ է տալիս 0-100 կմ/ժ արագություն զարգացնել 2,8 վայրկյանում: Առավելագույն արագությունը 316 կմ/ժ է:
Աղբյուրը նկատում է, որ Brabus 930-ը Atelier Brabus-ի պատմության մեջ ամենահզոր մեքենան է՝ իր հետևում թողնելով Rocket 900-ը և Brabus 900 Superblack-ը:











