Lexus-ը հայտնել է նոր սերնդի GX-ի պրեմիերայի ամսաթիվը (լուսանկար)

11:37 • 26.05.23

Lexus մեքենաշինական ընկերությունը հայտարարել է GX ամենագնացի նոր սերնդի շնորհանդեսի ամսաթիվը։ Նոր արտադրանքի մասին պաշտոնական տեղեկություն չկա։

Ճապոնական ավտոարտադրողը սահմանափակվել է թիզերների հրապարակմամբ, որում ցուցադրվում է միայն մեքենայի հետևի հատվածը:

Դատելով պատկերից՝ նորույթը կստանա դռների աստիճանավոր ապակեպատում։Նոր Lexus GX-ի պրեմիերան կկայանա հունիսի 8-ին՝ բոլորովին նոր Lexus TX-ի շնորհանդեսին զուգահեռ։

Հիշեցնենք, որ Lexus GX ամենագնացի ներկայիս սերունդն արտադրվում է 2009 թվականից և վերջին անգամ թարմացվել է 2019 թվականին։

Lexus GX

Lexus-ը հայտնել է նոր սերնդի GX-ի պրեմիերայի ամսաթիվը (լուսանկար)