Samsung-ը ներկայացրել է Rollable Flex մոնիտորը, որը գլանակի պես փաթաթվում է
Samsung Display-ը ներկայացրել է Rollable Flex մոնիտորի կոնցեպտը, որը գլանակի պես փաթաթվում է և նորից հետ բացվում, գրում է Daily Mail-ը:
Ամբողջովին փաթաթվելու դեպքում մոնիտորն ունենում է 49 մմ բարձրություն, իսկ ամբողջովին բացվելուց հետո՝ 254,4 մմ:
Samsung-ը հույս ունի, որ Rollable Flex-ի միջոցով հնարավոր կլինի լափթոփերը, թաբլեթները և նմանատիպ այլ սարքերն ավելի փոքրացնել ու ավելի հետ տեղափոխելի դարձնել:
Նշվում է, որ նորույթի գաղտնիքը ամենայն մանրամասնությամբ նախագծված O-աձև առանցքն է, որի շուրջ էկրանը փաթաթվում է:
Սակայն սա շուկայում նորույթ չէ: Մյուս ընկերությունները, այդ թվում՝ LG-ն, ևս ներկայացրել են ծալվող էկրաններ: Օրինակ՝ LG 8K Signature OLED R հեռուստացուցը՝ ծալովի էկրանով, արժե 87,000 դոլար:
Ինչ վերաբերում է Rollable Flex-ին, ապա հայտնի չէ, երբ այն հասանելի կլինի շուկայում:











