Հունիսից YouTube-ում անհասանելի կլինի ամենահայտնի գործառույթներից մեկը
Հաջորդ ամիս YouTube-ում այլևս անհասանելին կլինի ամենահայտնի գործառույթներից մեկը. խոսքը YouTube Stories-ի մասին է, որը գործարկվել է 2018-ին: Այն թույլ է տալիս տեղադրել կարճ տեսանյութեր, որոնք անհետանում են յոթ օր անց:
YouTube-ի փոխանցմամբ՝ սպասվելիք փոփոխության նպատակն է առաջնային դարձնել տեսահարթակի մյուս գործառույթները, գրում է Daily Mail-ը:
Փոփոխությունն ուժի մեջ կմտնի հունիսի 23-ին. փոխարենը YouTube-ը խորհուրդ է տալիս օգտվել Community կամ YouTube Shorts գործառույթներից:










