Չինաստանը մինչև 2030 թվականը տիեզերագնացներ կուղարկի Լուսին

10:30 • 29.05.23

Չինաստանը հայտարարել է մինչև 2030 թվականը չինացի տիեզերագնացների Լուսին ուղարկելու իր մտադրության մասին: Ակնկալվում է, որ երկու տիեզերագնաց կգործարկեն լուսնագնացը, որոնք կուղարկվի գիտական հետազոտություններ կատարելու համար, ասվում է Չինաստանի տիեզերական գործակալության մամուլի հաղորդագրության մեջ, գրում է kommersant.ru-ն:

Մինչ այս Չինաստանի իշխանությունները հայտարարել էին Լուսնի վրա վայրէջք կատարելու և 2030-ականներին դրա վրա լուսնային հետազոտական բազա կառուցելու ծրագրերի մասին։

Վերջին տարիներին Չինաստանի տիեզերական հավակնություններն ընդհանուր առմամբ աճել են. նա արդեն զոնդեր է ուղարկել Լուսին և կառուցել իր տիեզերական կայանը՝ ուղղված նաև դեպի Մարս:2020 թվականի նոյեմբերին Չինաստանը դեպի Լուսին ուղարկեց Chang'e-5 զոնդը։ Սարքը վայրէջք է կատարել Լուսնի տեսանելի կողմում և երկու օր շարունակ հող է հավաքել։ Դեկտեմբերին Երկիր է առաքվել 2 կգ ռեգոլիթ։ 

Չինաստանը մինչև 2030 թվականը տիեզերագնացներ կուղարկի Լուսին