Մեր կրթական համակարգը դատարկ լողավազան է, որտեղ ուզում ենք օլիմպիական չեմպիոն պատրաստել․ Ռուբեն Հայրապետյան (տեսանյութ)

20:50 • 29.05.23

Մեր կրթական համակարգը դատարկ լողավազան է, որտեղ ուզում ենք օլիմպիական չեմպիոն պատրաստել։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը․

«Կրթության մինչև 2030 թվականի ռազմավարությամբ նշվել է, որ մինչև այդ ժամանակը ՀՀ առնվազն 4 ԲՈՒՀ պետք է մտնի աշխարհի լավագույն 500 ԲՈՒՀ-երի ցանկ։ Նպատակը լավն է, սակայն իրագործմանը միտված քայլեր չեն երևում։  Կրթության պատասխանատուները խուսափում են ցավոտ լուծումներից, դիսկոմֆորտ կլինի որոշ խմբեր, մարդկանց համար։

Դա նման է նրան, որ ասենք նպատակ ենք դրել մինչև 2030 թվականը լողի օլիմպիական չեմպիոն ունենալ, բայց լողավազանները կամ դատարկ են կամ 10 սմ ջուր է լցված և ոչ մի պատասխանատու չի ասում, թե ջուր ինչու չկա և երբ պետք է լցվի։ ԲՈՒՀ-երում դեստրուկտիվ համակարգ է, շատ դասախոսներ նվազագույն պահանջներին չեն համապատասխանում։ Ուսանողը ԲՈՒՀ-ում 4 տարի կորցնում է, հանդիպում 2-3 լավ, բայց 10-ից ավելի խաբեբա դասախոսի»,-նշել է Հայրապետյանը։

Նրա կարծիքով, մարդը չի ուզում 2 տարի վճարել նախորդ 4 տարվանը կրկնելու համար, մագիստրատուրա չեն գնում, բակալավրիատ դիմողները ավելի շատ են, քան՝ մագիստրատուրա։ Այս ամենի ֆոնին կրթության արժևորման մասին պետության խոսքերը լոզունգի ու բաժակաճառի մակարդակի են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․