Չինաստանը 3 տիեզերագնաց է ուղարկել Տյանգոն տիեզերակայան․ առաջին անգամ նրանց շարքում քաղաքացիական անձ կա

14:00 • 30.05.23

Չինաստանը «Շենչժոու 16» տիեզերանավով 3 տիեզերագնաց է ուղարկել Տյանգոն տիեզերակայան։ Այս մասին գրել է Space.com-ը։

Ըստ Չինաստանի տիեզերական ազգային վարչության տվյալների՝ արձակումը «լիակատար հաջողված» է եղել:

Ջինգ Հայպենգը (առաքելության հրամանատարը) և նորեկներ Չժու Յանչժուն և Գուի Հայչաոն՝ տիեզերագնացների ընտրության երրորդ խմբի առաջին անդամները, պատրաստվում են վեց ամիս անցկացնել Տյանգոնգի տիեզերակայանում: Չինաստանի տիեզերական ազգային վարչության պաշտոնյաները հայտնել են անձնակազմի մասին մեկնարկից ընդամենը մեկ օր առաջ: 

Չինաստանի հեղինակավոր ավիացիոն հաստատության Բեիհանգ համալսարանի պրոֆեսոր Գուին, որն իր հետդոկտորական կրթությունը շարունակել է Կանադայում, առաջին չինացի քաղաքացիական անձն է, որ տիեզերական թռիչք է կատարել: Մնացած բոլոր տիեզերագնացները եղել են Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի անդամներ: Գրել է CNN-ը։ 

Չինաստանն ավարտել էր իր երեք մոդուլներից բաղկացած Tiangong-ը 2022 թվականի վերջին ու նպատակ ունի ուղեծրային ֆորպոստը մշտապես զբաղեցնել առնվազն մեկ տասնամյակ: 

Երկիրը նաև ակնկալում է օտարերկրյա տիեզերագնացների ճանապարհորդությունը դեպի Տիանգոն, ինչպես նաև բացել տիեզերակայանը պոտենցիալ զբոսաշրջիկների այցելությունների համար:

Չինաստանը 3 տիեզերագնաց է ուղարկել Տյանգոն տիեզերակայան․ առաջին անգամ նրանց շարքում քաղաքացիական անձ կա