Rolls-Royce-ը ներկայացրել է Cullinan Black Badge քրոսովերի հատուկ տարբերակը (լուսանկարներ)

11:37 • 31.05.23

Բրիտանական Rolls-Royce մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է Cullinan Black Badge քրոսովերի հատուկ տարբերակը՝ Blue Shadow մոդելը, գրում է kommersant.ru-ն։

Մեքենան ներկված է Stardust Blue-ի էքսկլյուզիվ մուգ կապույտ երանգով: Դրա ներքին սրահում՝ տանիքի վրա, կա Լուսնի տեսքով ասեղնագործություն՝ բազմաթիվ «աստղերով»։

Cullinan-ին հատուկ «աստղային երկինքը» ունի 1183 «աստղ»՝ 799 սպիտակ և 384 կապույտ, որոնցից յուրաքանչյուրը ներկառուցված է կաշվե տանիքում և ունի շողշողացող էֆեկտ։

Տեխնիկապես նորույթը չի փոխվել՝ պահպանելով 600 ձիաուժ հզորությամբ 6,75 լիտրանոց V12 բենզինային շարժիչը, որը համակցված է 8 աստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ։

Rolls-Royce Black Badge Cullinan Blue Shadow Private Collection-ի արտադրությունը կսահմանափակվի 62 օրինակով:

Rolls-Royce Black Badge Cullinan Blue Shadow Private CollectionRolls-Royce Black Badge Cullinan Blue Shadow Private CollectionRolls-Royce Black Badge Cullinan Blue Shadow Private CollectionRolls-Royce Black Badge Cullinan Blue Shadow Private Collection

Rolls-Royce-ը ներկայացրել է Cullinan Black Badge քրոսովերի հատուկ տարբերակը (լուսանկարներ)