LG-ն ներկայացրել է StanbyME Go շարժական հեռուստացույցը (տեսանյութ)
Հարավկորեական LG տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է StanbyME Go-ն՝ 27 դյույմ տրամագծով շարժական հեռուստացույցը, որը ինտեգրված է պաշտպանիչ պատյանում՝ ներկառուցված աուդիո համակարգով, գրում է kommersant.ru-ն:
Նորույթը ստացել է սենսորային LCD էկրան՝ Dolby Vision-ի աջակցությամբ և 1920x1080 պիքսել լուծաչափով:Ստենդի շնորհիվ այն կարելի է տեղադրել տարբեր դիրքերում:
StanbyME Go-ն աշխատում է LG-ի webOS օպերացիոն համակարգով։ Կառավարումը հայտարարվում է ինչպես փաթեթում ներառված ֆիզիկական հեռակառավարման վահանակից, այնպես էլ ձայնային հրամանների միջոցով:Ներկառուցված մարտկոցը հեռուստացույցին ապահովում է մինչև երեք ժամ աշխատանք:
LG StanbyME Go-ի վաճառքը կսկսվի հունիսի 7-ին: Հարավային Կորեայում նոր հեռուստացույցի արժեքը կկազմի մոտ 890 դոլար, սակայն այլ շուկաներում սարքի թողարկման մասին դեռևս չի հաղորդվում։










