Lexus-ը ներկայացրել է LBX կոմպակտ քրոսովերը (լուսանկարներ)

12:50 • 05.06.23

Lexus մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է LBX քրոսովերը, որը դարձել է բրենդի շարքի ամենակոմպակտ մոդելը: Մեքենան ստացել է ժամանակակից Lexus մոդելների կորպորատիվ ոճով դիզայն, ներառյալ բնորոշ վանդակաճաղը և L-աձև լուսավորման տարրերը, գրում է kommersant.ru-ն:

Սարքավորումները ներառում են 12,3 դյույմանոց թվային գործիքների վահանակ, պրոյեկցիոն էկրան, 9,8 դյույմանոց սենսորային էկրանով և առցանց ծառայություններով մուլտիմեդիա, Mark Levinson ակուստիկա և Lexus Safety System + ֆիրմային էլեկտրոնային վարորդի օգնականներ:

Նորույթը կառուցված է Toyota Yaris Cross-ի նոր GA-B հարթակի վրա:

Lexus LBX-ը շուկա դուրս կգա 136 ձիաուժ հզորությամբ հիբրիդային ուժային համակարգով:

Lexus LBX-ի վաճառքը Եվրոպայում և մի շարք այլ երկրներում կսկսվի 2024 թվականին։ 

Lexus LBX CoolLexus LBX CoolLexus LBX Cool


Lexus-ը ներկայացրել է LBX կոմպակտ քրոսովերը (լուսանկարներ)