Apple-ը ներկայացրել է 3500 դոլար արժողությամբ լրացված իրականության սարքը (տեսանյութեր)

11:35 • 06.06.23

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունն իր ամենամյա World Wide Developers համաժողովում պաշտոնապես ներկայացրել է լրացված իրականության գլխադիր սարքը, գրում է Daily Mail-ը:

«Vision Pro-ն Apple-ի առաջին արտադրանքն է, որին դու ոչ թե նայում ես, այլ որից դու նայում ես», - միջոցառման ժամանակ ասել է գործադիր տնօրեն Թիմ Կուկը:

Սարքը թույլ է տալիս օգտատերերին իրական աշխարհը միաձուլել թվայինի հետ:

Vision Pro-ն ունի մեկ, հաստ ժապավեն գլխի հետևի մասում, որը միացնում է մեծ, հարթ էկրանը, որն էլ նստում է աչքերի վրա: Այն կառավարվումէ ձեռքերի, ձայնի ու աչքերի միջոցով:

Լրացված իրականության նոր սարքի արժեքը սկսվում է 3500 դոլարից և հասանելի կլինի հաջորդ տարվա սկզբին: Այն  աշխատում է VisionOS-ով, որն Apple-ը որակում է «աշխարհի առաջին տարածական օպերացիոն համակարգը»:

The Light Seal is made of a soft textile, and comes in a range of shapes and sizes, flexing to conform to a user¿s face for a precise fit


Apple-ը ներկայացրել է 3500 դոլար արժողությամբ լրացված իրականության սարքը (տեսանյութեր)