SpaceX-ը 52 Starlink արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Falcon 9 հրթիռակիրը բարեհաջող ուղեծիր է դուրս բերել Starlink ինտերնետային կապի 52 փոքր արբանյակից բաղկացած հերթական խմբաքանակը: Այս մասին հունիսի 12-ին հայտարարել է SpaceX-ը։
Արձակումն իրականացվել է Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանի հարթակից ԱՄՆ: Հրթիռակրի բազմակի օգտագործման առաջին աստիճանը, որը 9-րդ անգամ է օգտագործվել արձակման համար, կառավարվող ուղղահայաց վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում գտնվող հարթակի վրա՝ մեկնարկից մոտ ինը րոպե անց:
Սա Starlink նախագծի շրջանակում 89-րդ մեկնարկն է 2019 թվականի մայիսիցի վեր:
Ընդհանուր առմամբ, այս ընթացքում ուղեծիր է դուրս բերվել 4,6 հազար արբանյակ, որոնցից մի քանիսը խափանվել է կամ կորել։ Այժմ ավելի քան 4,2 հազար մինի արբանյակ աշխատանքային վիճակում են տիեզերքում:










