Մաքքարթնին կթողարկի The Beatles-ի «վերջին երգը», որը ձայնագրված է արհեստական բանականության միջոցով

20:25 • 13.06.23

Beatles-ի համահիմնադիր Փոլ Մաքքարթնին BBC Radio 4-ին տված հարցազրույցում ասել է «նոր և վերջնական երգի» մասին, որը կներկայացնի Ջոն Լենոնի ձայնը, որն առաձնացվել է հին ձայնագրությունից արհեստական բանականության միջոցով:

Փոլ Մաքքարթնիի խոսքով՝ թրեքն արդեն ավարտված է և կթողարկվի մինչև այս տարվա վերջ։ Երգի անունը երաժիշտը չի նշել։

BBC-ի թղթակից Մարկ Սևեյջն ասել է, որ խոսքը 1978 թվականի ստեղծագործության մասին է, որը կոչվում է  (Now and Then) «Հիմա և հետո»։ Այն եղել է «Փոլի համար» մակագրված ժապավեններից մեկում, որը Լենոնը ձայնագրել է իր մահից անմիջապես առաջ՝ 1980 թվականին։

Փոլ Մաքքարթնին ասել է, որ արհեստական ինտելեկտն օգտագործելու գաղափարը ծնվել է Փիթեր Ջեքսոնի The Beatles. Get Back վավերագրական ֆիլմի վրա աշխատելիս։ Dialogue-ի խմբագիր Էմիլ դե լա Ռեյն օգտագործել է հատուկ պատրաստված արհեստական ինտելեկտ, որը ճանաչում է The Beatles-ի ձայներն ու դրանք առանձնացնում ֆոնային աղմուկից:

Now and Then-ը նախկինում համարվում էր «Anthology 1» հավաքածուի երգը, որն ընդգրկում է խմբի ողջ կարիերան։