Չինաստանում ներկայացվել է ChatGPT-ի համարժեքը
Չինական 360 Security Technology կորպորացիան ներկայացրել է ChatGPT չաթբոտի համարժեք ծառայությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Yicai Global շանհայյան պորտալին։
Ընկերությունը թողարկել է ծրագիր, որը կոչվում է 360 Zhinao 4.0:
Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ ծառայությունն ունակ է մշակել տեքստ, պատկեր, խոսք և տեսանյութ։
360 Security Technology-ն նախանշել է փետրվարի սկզբին սեփական չաթբոտը գործարկելու ծրագրերը:
ChatGPT-ն, որը մշակվել է ամերիկյան OpenAI ընկերության կողմից, գործարկվել է 2022 թվականի վերջին։










