Koenigsegg-ը գերազանցել է մինչև 400 կմ/ժ արագություն զարգացնելու սեփական ռեկորդը (տեսանյութ)

14:32 • 16.06.23

Շվեդական Koenigsegg մեքենաշինական ընկերությունը բարելավել է տեղից մինչև 400 կմ/ժ արագություն զարգացնելու, այնուհետև կանգ առնելու սեփական ռեկորդը, հայտնում է ավտոարտադրողը:

Շվեդիայի Էրեբրո քաղաքի օդանավակայանում Koenigsegg-ի փորձարկող ավտոմրցարշավորդ Մարկուս Լունդհը, վարելով Koenigsegg Regera հիպերքարը, կարողացել է 400 կմ/ժ արագություն զարգացնել 20,68 վայրկյանում և այնուհետև ամբողջովին կանգնել 8,13 վայրկյանում։ Այս բոլոր գործողությունների համար ընդհանուր պահանջվել է 28,81 վայրկյան, գրում է kommersant.ru-ն:

Նոր ձեռքբերումը գերազանցել է 2019 թվականի նախորդ ռեկորդը, երբ Koenigsegg Regera-ն 0-400-0 կմ/ժ արագությունը հաղթահարել է 31,49 վայրկյանում:

Հիշեցնենք, որ Koenigsegg Regera-ն հիբրիդային 1500 ձիաուժ հզորությամբ շարժիչով արտադրված է 80 օրինակով և աշխարհի ամենաարագընթաց ճանապարհային մեքենաներից մեկն է:




Koenigsegg-ը գերազանցել է մինչև 400 կմ/ժ արագություն զարգացնելու սեփական ռեկորդը (տեսանյութ)