ՆԱՍԱ-ն հոկտեմբերին առաքելություն կիրականացնի դեպի երկաթից, նիկելից, ոսկուց և այլ հազվագյուտ մետաղներից բաղկացած ահռելի աստերոիդը

11:33 • 16.06.23

ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հոկտեմբերի 5-ին ծրագրել է երկար սպասված տիեզերական առաքելության մեկնարկը դեպի մետաղներով հարուստ Փսիքե աստերոիդը: Այս մասին ասվում է ՆԱՍԱ-ի հաղորդագրության մեջ։

Ի սկզբանե առաքելության մեկնարկը պետք է տեղի ունենար 2022 թվականի օգոստոսին, սակայն նախագծային և կազմակերպչական խնդիրների պատճառով այն հետաձգվել էր։

Փսիքե աստերոիդը, որը գտնվում է 280 միլիոն մղոն հեռավորության վրա, հայտնաբերվել է 1852 թվականին իտալացի աստղագետ Աննիբալ դե Գասպարիսի կողմից: Այն պտտվում է Արեգակի շուրջը՝ Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև։

Ենթադրվում է, որ այս աստերոիդը հիմնականում բաղկացած է երկաթից, նիկելից, ոսկուց և այլ հազվագյուտ մետաղներից և ունի մոտ 225 կմ տրամագիծ։

Աստղագետների կարծիքով՝ Փսիքեն կարող է լինել ձևավորվող մոլորակի մետաղական միջուկը, որը կորցրել է իր ժայռոտ արտաքին շերտերը Արեգակնային համակարգի վաղ զարգացման ընթացքում բախումների պատճառով:





ՆԱՍԱ-ն հոկտեմբերին առաքելություն կիրականացնի դեպի երկաթից, նիկելից, ոսկուց և այլ հազվագյուտ մետաղներից բաղկացած ահռելի աստերոիդը