Սի Ծինպինը Բիլ Գեյթսին ասել է, որ ողջունում է Չինաստանում ամերիկյան AI տեխնոլոգիաները. Reuters
Չինաստանի նախագահ Սի Ծինպինը ուրբաթ օրը Բիլ Գեյթսի հետ քննարկել է արհեստական բանականության (AI) համաշխարհային աճը և ասել, որ ողջունում է ամերիկյան ընկերություններին, այդ թվում՝ Microsoft-ին, որոնք իրենց ԱԲ տեխնոլոգիան Չինաստան են բերում։ Ըստ Reuters-ի՝ այս մասին ասել են բանակցություններին ծանոթ երկու աղբյուրներ:
Աղբյուրներից մեկն ասել է, որ Սին նաև քննարկել է Չինաստանում Microsoft-ի բիզնեսի զարգացումը Պեկինում իրենց հանդիպման ժամանակ:
Գեյթսը, որը համահիմնադրել է Microsoft-ը, լքել է ընկերության խորհրդի կազմը 2020 թվականին՝ կենտրոնանալու գլոբալ առողջության, կրթության ու կլիմայի փոփոխության վրա։
Սիի և Գեյթսի հանդիպման ժամանակ արհեստական ինտելեկտի վերաբերյալ մեկնաբանությունները չեն բացահայտվել հանդիպման մասին հաղորդագրություններում, որոնք հրապարակվել են չինական պետական լրատվամիջոցների կողմից, կամ Գեյթսի ուրբաթ օրվա գրառման մեջ, որում վերջինս անդրադարձել է իր՝ Չինաստան կատարած այցին:
Մեկնաբանություն խնդրանքին ի պատասխան՝ Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամը Reuters-ին ուղորդել է այդ գրառմանը:
Չինաստանի Պետական խորհրդի տեղեկատվական գրասենյակը, որը Չինաստանի կառավարության անունից զբաղվում է լրատվամիջոցների հարցումներով, և Microsoft-ը անմիջապես չեն պատասխանել մեկնաբանությունների հարցումներին:










