Ամերիկացի հանրահայտ պրոդյուսեր Քուինսի Ջոնսը շտապ բժշկական օգնություն է ստացել
Ամերիկացի պրոդյուսեր, երգահան, գործիքավորող Քուինսի Ջոնսը շտապ բուժօգնության է դիմել։ Այս մասին հայտնել է TMZ-ն։
Քուինսի Ջոնսը շտապ բժշկական օգնություն ստացել։ Նա որոշել է, որ իրեն պետք է շտապ տեղափոխեն հիվանդանոց, բայց, կարծես թե, ամեն ինչ լավ է լինելու:
Լեգենդար երաժշտական պրոդյուսերի ներկայացուցիչը TMZ-ին ասել է Ջոնսը «վատ էր արձագանքում իր կերած սննդին, և մեծ զգուշությունից ելնելով` օգնության համար զանգահարեց 911»:
Շաբաթ օրը կեսօրից հետո բուժաշխատողները ժամանել էն Քուինսիի Լոս Անջելեսի տուն ու նրան տեղափոխել շտապ օգնության սենյակ։
Շուտով բժիշկները Քուինսիին բաց են թողել հիվանդանոցից։ Նրա ներկայացուցիչը նշել է, որ Քուինսին չի կորցրել գիտակցությունը և «հիանալի տրամադրություն» է ունեցել:
Ջոնսը 80 անգամ ներկայացվել է «Գրեմմի» մրցանակի, ունի 28 «Գրեմմի»։ 1992 թվականին արժանացել է «Գրեմմի լեգենդ» մրցանակին։










