Mercedes-Benz-ը ներկայացրել է նոր Vision One-Eleven կոնցեպտը (լուսանկարներ)

13:38 • 19.06.23

Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է նոր EV կոնցեպտ, որը կոչվում է Vision One-Eleven: Այն յուրատեսակ հարգանքի տուրք է ավտոարտադրողի կողմից 1970 թվականին ստեղծված C111 փորձարարական նախատիպին, գրում է Luxury Launches-ը:

Vision One-Eleven-ը հարուստ է C111-ից վերցված դիզայներական լուծումներով, բայց միանշանակ այն անվիճելիորեն ավելի ժամանակակից տեսք ունի:

Մեքենայի տեխնիկական բնութագրի մասին տեղեկություն չկա:

Առայժմ, Vision One-Eleven-ը զուտ կոնցեպտ է և այն արտադրական ուղու վրա դնելու ծրագրեր չկան:

 

Mercedes-Benz-ը ներկայացրել է նոր Vision One-Eleven կոնցեպտը (լուսանկարներ)